
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորեկ Պոլ Պոգբան այս հանգստյան օրերին չի օգնի անգլիական ակումբին։ Այս մասին հայտնում է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի թվիթերյան էջը:
«Յուվենտուս»-ից օրեր առաջ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված ֆրանսիացի կիսապաշտպանը «Բորնմութ»-ի դեմ Պրեմյեր լիգայի առաջին տուրի հանդիպումը բաց կթողնի որակազրկման պատճառով: Ժոզե Մոուրինյոյի թիմին չի օգնի նաեւ անգլիացի պաշտպան Քրիս Սմոլինգը: