ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռուսաստանը երբեք չի սպառնացել Հայաստանի ինքնիշխանությանը. Մաքսային միությանն անդամակցությունը լուծում է Հայաստանի ազգային անվտանգության հարցը»:

Ռուբեն Թովմասյան «Ֆեյսբուք»

Իհարկե, երբեք չի սպառնացել, 1918-1920թթ. ռուս բոլշեւիկները դեմ չեն եղել Հայաստանի առաջին հանրապետությանը, Հայաստանը չի եղել ԽՍՀՄ կազմում, այլ եղել է անկախ, Արցախը չի նվիրվել Ադրբեջանին, Կարսը՝ Թուրքիային, Ջավախքը՝ Վրաստանին, ու երեւի պատմությունը, որ մեզ մատուցվել է, կեղծ է, եթե հետեւենք Հայաստանի Կոմկուսի նախագահի ասածներին: Իրական պատկերը հակառակն է, Ռուսաստանը դեռ մինչեւ Հայաստանի՝ ՄՄ մտնելու մասին որոշումն արդեն սպառնում էր երկրի ինքնիշխանությանը, տիրացել էր հիմնական ռեսուրսներին, արդեն իսկ Հայաստանը դարձրել էր իր գաղութը, այժմ ընդամենը օրենքով դա ամրագրելու է:




Լրահոս