«Այսօրուա քաղաքական գործիչներին կոչ եմ անում նրանց՝ մեր Հայրենիքի անկախութիւնը կերտած մարդկանց օրինակով, մոռանալ բոլոր հաւակնութիւններն ու բարդոյթները եւ ապրել ազգային ու համամարդկային արժեքներով»:
Հետաքրքիր է, իսկ բարդույթները մոռանալու կոչ անող «անկախության սիմվոլը» պատրա՞ստ է մոռանալ իր բարդույթը, թե՞ էլի շարունակելու է մնալ այն համոզմունքին, որ երկրագունդը իր շուրջն է պտտվում, Հայաստանում բոլորն իր մասին են մտածում եւ երազում, ռուսական ԿԳԲ-ի նման հզոր կառույցը 43 տարի է` ուզում է իրեն վերացնել եւ չի կարողանում, եւ, ընդհանրապես, ազգի ապագան կախված է միայն իրենից: Այսինքն` բարդույթների հետ կապված բավականին լուրջ խնդիրներ ունի լուծելու Պ. Հայրիկյանը, նաեւ խնդիր կա ձերբազատվել բուժման համար անընդհատ փող պահանջելու եւ պոկելու բարդույթից: