Բակո Սահակյանը կուսակցությունների ներկայացուցիչների հետ քննարկել է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին վերաբերող հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 12-ին հանդիպում է ունեցել հանրապետությունում գործող կուսակցությունների ներկայացուցիչների հետ եւ քննարկել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը կարեւորել է քաղաքական կուսակցությունների դերը սահմանադրական բարեփոխումների գործում, ողջունել այդ գործընթացին նրանց մասնակցելու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ կառուցողական քննարկումները միայն կբարձրացնեն տարվող աշխատանքների արդյունավետությունը:

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս