ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե Հայաստանի Հանրապետությունում պատժի կոնկրետ ինչ տեսակներ են գործում:

Սոնա Անտոնյան (53 տարեկան, տնային տնտեսուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
ՀՀ-ում գործող պատժի տեսակները հետեւյալն են՝
1) տուգանքը,
2) որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը,
3) հանրային աշխատանքները,
4) հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելը,
5) գույքի բռնագրավումը,
6) կալանքը,
7) կարգապահական գումարտակում պահելը,
8) ազատազրկումը որոշակի ժամկետով,
9) ցմահ ազատազրկումը:

«Լեգալ էքսպերտ» իրավաբանական
խորհրդատվական գրասենյակ


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Գիտենք, որ ՀՀ-ում արգելված է մահապատիժը, եւ ամենածանր պատժամիջոցը համարվում է ցմահ ազատազրկումը: Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների` ՀՀ-ում թվով 100 ցմահ դատապարտյալ կա, որոնցից 97-ն իրենց պատիժը կրում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, իսկ 3-ը՝ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում: Ի դեպ, անազատության մեջ լինելու ընթացքում 89 ցմահ դատապարտյալ ենթարկվել է կարգապահական տույժի: Ավելացնենք, որ կրկնահանցագործությունների թիվն էլ 19-ն է:




Լրահոս