ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Նոտարը քանի՞ օրվա ընթացքում կարող է վավերացնել կնքվող գործարքը, եթե անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացվել են: Արդյո՞ք հնարավոր է հենց նույն օրը վավերացնել, թե՞ ոչ:

Լիդա Մանուչարյան (54 տարեկան, մանկավարժ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Լ. Մանուչարյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ նոտարական գործողությունների կատարումը կարող է հետաձգվել՝
1. օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ տեղեկությունների, փաստաթղթերի, համաձայնությունների կամ այլ փաստաթղթերի բացակայության կամ տվյալ նոտարական գործողությունը կատարելու համար օրենսդրությամբ սահմանված կարգի պահանջները պահպանված չլինելու դեպքում,
2. փաստաթղթերը նոտարի կողմից փորձաքննության ուղարկելու դեպքում,
3. ներկայացված փաստաթղթերը նոտարի կողմից մանրամասն ուսումնասիրելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում,
4. նոտարական գործողության կատարման համար նոտարի կողմից կազմակերպություններից համապատասխան տեղեկություններ կամ փաստաթղթեր ստանալու անհրաժեշտության դեպքում,
5. օրենքով նախատեսված այլ դեպքերում եւ ժամկետներում:

ՀՀ նոտարական պալատ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ խոսվում է այս եւ նման կառույցներում գործող կարգերի մասին, բայց եւ այնպես կարող ենք վստահ ասել, որ նշված ոլորտները դեռ զարգանալու երկար ճանապարհ պետք է անցնեն: Առայժմ, որպես կանոն, այս օղակներում մշտապես մարդկանց կուտակումներ են առաջանում, հերթեր եւ թղթաբանական քաշքշուկներ:




Լրահոս