
«Առավոտ» օրաթերթը գրում է. «Հանրապետության փողոցը, որը Հանրապետության հրապարակին կից է և մայրաքաղաքի ամենաբանուկ հատվածներից է, աղբի ձեջ կորած է: Կենցաղային աղբն ու շինաղբն այստեղ կուտակված են շաբաթներով ու ամիսներով։ Ինչ ք թե տարածքը մասնավոր է՝ աղբահավաք ընկերությունը՝ «Սանիթեք»-ը, այդ հատվածը շրջանցում է։ Այս փողոցի վրա են տեղակայված հյուրանոցներ ու հյուրատներ, որոնք այս սեզոնին զբոսաշրջիկներով լիքն են։ Աղբով լի տարածքին կիպ կպած խորովածանոց է գործում։ Ամռան այս սեզոնին խորովածի ու աղբի բույրը միախառնված ուղեկցում է Հանրապետության փողոցի անցորդներին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։