Օգոստոսի 10-ին Երեւանի Ազատության հրապարակում նախատեսված հավաքը՝ հանուն խոսքի ազատության, կայացավ։ Հայաստանի լրատվական դաշտի ներկայացուցիչները համատեղ հայտարարություն ընդունեցին, որի տակ ստորագրեցին մեդիադաշտի գրեթե բոլոր ներկայացուցիչները՝ որոշ բացառություններով, ինչը նշանակում է, որ մենք միասնական ենք, վճռական՝ տեր կանգնելու մեր մասնագիտական իրավունքներին:
Ինչպես հայտնի է, նախաձեռնությանը միացել են ոչ միայն մեդիադաշտին առնչվող անձինք կամ կազմակերպություններ, այլև առանձին անհատներ, պատգամավորներ, հասարակական կազմակերպություններ:
Միացողների թվում է նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով ArmLur.am-ի հետ զրույցում հատուկ շեշտեց, որ «Հանուն խոսքի ազատության» հայտարարության տակ վերապահումներով է ստորագրել: Բանն այն է, որ տեքստում օգտագործված «ՀՀ նախագահ» արտահայտությունը Սերժ Սարգսյանի վերաբերյալ իր համար անընդունելի է:
Վերջում հիշեցնենք, որ նախաձեռնող խմբի անդամների մեծամասնության որոշմամբ` հայտարարությունից հանվել է «02» շաբաթաթերթի ստորագրությունը, քանի որ ՀՀ ոստիկանությունը դատապարտող հայտարարությանը միանալու փոխարեն կոնկրետ անելիք ունի, այն է` բացահայտել լրագրողների վրա բռնություն գործադրողներին