“Հրապարակը” գրում է. “Արարատի ընտրություններից հետո ցեմենտի գործարանը, որն այս ընտրություններին ԲՀԿ-ի հիմնական հենարանն էր համարվում, իր վրա է բեւեռել ստուգողների ուշադրությունը. արդյո՞ք գործարանի շրջակայքում գտնվող հանքերն օգտագործվում են բնապահպանական նորմերի համաձայն, քանի՞ հեկտարի վրա է ամրագրված հանքի պաշարներ “կորզելու” իրավունքը, ի՞նչ գումարներ է գործարանը վճարում քաղաքին՝ որպես հողի հարկ եւ գույքահարկ, եւ ընդհանրապես՝ հարկային դաշտո՞ւմ է գործարանի գործունեությունը եւ այլն: Հիշեցնենք, որ ժամանակ առաջ ՊԵԿ-ն այնտեղ ստուգումներ էր իրականացնում` “պատկերը” ճշտելու համար:
Ի դեպ, մեր տեղեկություններով, 6 ամիս առաջ ցեմենտի գործարանը Ծառուկյանը կտակել է դստերը` Հովիկ Աբրահամյանի որդու` Արգամի կնոջը, ասել է թե փորձել է այն “հանրապետականացնել”, որպեսզի “հարկային” հարցեր առաջանալու դեպքում գործարանը “պաշտպանված” լինի:
Մանրամասներն այսօրվա համարում