ՀՀԿ-ն պարտադրում է «սովորել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակվելու իրավունք տվող վկայականի համար դասընթացների կազմակերպումը: ՏԸՀ անդամի իրավունք տվող վկայական ստանալ ցանկացող քաղաքացիների ցանկերը ԿԸՀ-ի սովորաբար ներկայացնում են կուսակցությունները: 2017 թվականի ԱԺ ընտրություններում ՏԸՀ անդամ նշանակվելու իրավունք կունենան միայն ԿԸՀ-ի այս դասընթացներին մասնակցած եւ դրանից հետո թեստ հանձնած ու վկայական ստացած անձինք: Իսկ մինչ այս տրված վկայականները ուժի մեջ կլինեն միայն մինչեւ այս տարվա վերջը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ի կողմից դասընթացների ուղարկված անձանց մի զգալի մասը տարբեր պատճառաբանություններով չի ցանկացել դասընթացներին մասնակցել եւ վկայական ստանալ, քանի որ այդ դեպքում նրանք հնարավորություն կունենային ապագա ընտրություններին կողքից հետեւել: Սակայն նրանց բոլորին հերթով զանգում եւ զգուշացնում են, որ անպայման ներկայանան դասընթացներին, հակառակ դեպքում իրենց համար վատ կլինի: Իսկ քանի որ նրանց մեծ մասը պետական ծառայողներ եւ մանկավարժներ են, բոլորն էլ, ի վերջո, չուզելով, խելոք ներկայանում են դասընթացներին:




Լրահոս