“Սեպտեմբերի 30-ին Աժ-ում անցկացվում էր ՀԱՊԿ Միջխորհրդարանական վեհաժողովի Անվտանգության և պաշտպանության հարցերի հանձնաժողովի արտագնա նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Անատոլի Վիբորնին։ Հայ պատգամավորները նիստի ժամանակ դժգոհել են, թե ինչու է ՀԱՊԿ գծով Հայաստանի դաշնակից Ռուսաստանը նորագույն զինատեսակներ վաճառում Ադրբեջանին, այդ թվում՝ համազարկային “Սմերչ” կայաններ, որոնք կարող են օգտագործվել Հայաստանի դեմ։
Նիստից հետո Վիբորնին մոտեցել է հայ պատգամավորներին և նրանց վստահեցրել, որ պետք չէ անհանգստանալ Ադրբեջանին վաճառված “Սմերչ”-ներից, քանի որ առաջիկայում նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը, և նա իր հետ Հայաստան է բերելու “Սմերչ” կայաններ։ Հայ պատգամավորներն էլ ասել են, թե ստացվում է, որ Ռուսաստանը միաժամանակ զենք է տալիս և, Հայաստանին և Ադրբեջանին, որպեսզի մենք փոխադարձաբար ոչնչացնենք իրար”,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում