Հրապարակ. ՊԵԿ-ը սկսել է զբաղվել էլիտար շենքերի հարկերի ստուգմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակի” տեղեկություններով՝ Պետեկամուտների կոմիտեի հետաքննչական բաժինը սկսել է զբաղվել էլիտար շենքերի շինարարություններից գանձվող հարկերի, պետական պարտավորությունների ստուգմամբ։
ՊԵԿ-ում կարծում են, որ որոշ շենքերի սեփականատերեր իրենց եկամուտներին ոչ համարժեք ցածր հարկեր են վճարել՝ պատճառաբանելով, թե բնակարանների մի մասը չի վաճառվել, կամ ցույց են տվել ցածր գներ։
ՊԵԿ հետաքննչականն այցելում է էլիտար շենքերի բնակիչներին եւ հարցուփորձ անում՝ ինչքանով եք գնել բնակարանը, քանի բնակիչ է ապրում ձեր շենքում, դեռեւս քանի բնակարան կա չվաճառված։
Մանրամասն` այսօրվա համարում




Լրահոս