ՉԻ. Ազատամարտիկներին 5000 դրամի փոխարեն 7000 դրամ տալու հարցը քննարկման փուլում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հիշեցնենք, որ 2014 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանը հարց հնչեցրեց այն մասին, որ ազատամարտիկները ստանում են ընդամենը 5000-ական դրամ, և դա ողորմելի գումար է համատարած թանկացումների ֆոնին։ Մեր հարցին ի պատասխան պատգամավորը նշեց, որ քննարկումները դեռ ընթանում են, և կառավարությունը հաշվարկներ է անում, որպեսզի հասկանա, թե ինքանո՞վ կարելի է ավելացնել նրանց գումարը։ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ հաստատեց, որ հանձնաժողովի նիստում ազատամարտիկներին տրվող գումարների հարցը քննարկվել է։ “Այժմ քննարկման ֆազում է գտնվում պատերազմի մասնակիցներին 5000 դրամի փոխարեն 7000 դրամ տալու հարցը”։
 
Նկատենք, որ պատգամավորները չվարանեցին դեմ քվեարկել իրենց աշխատավարձերի բարձրացմանը, բայց ազատամարտիկների գումարների բարձրացումը, այն էլ ընդամենը 2000 դրամով, քննարկումների առարկա են դարձնում կառավարության չինովնիկների հետ միասին, որոնց աշխատավարձն ի դեպ ևս հունվարի 1-ից բարձրանալու է”,-գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս