ՀՀ բնապահպանության նախարարությունը ՀՀ պետական բյուջեից 1 մլն 265 հազար դրամ է ծախսել Երևան-Աստանա-Երևան չվերթի տոմս գնելու համար: Իսկ Երևան-Բանգկոգ-Երևան չվերթի տոմսի համար նույն նախարարությունը պետական բյուջեից ծախսել է 663 հազար դրամ:
Այս մասին գրում է “Ժողովուրդ” օրաթերթն ու հավելում, որ ուշագրավն այն է, որ նախարարությունը տոմսերը գնել է վերջին պահին: Իսկ դա նշանակում է, որ տոմսերը ձեռք են բերվել շատ ավելի թանկ գնով, քան սովորաբար կարելի է գնել: “Ժողովուրդ”-ի տրամադրության տակ գտնվող փաստաթղթերում նույնիսկ նշված է, որ տոմսերը, առանց գնումների ընթացակարգով սահմանված մրցույթ հայտարարելու, ձեռք են բերվել “ժամկետների սղության պատճառով”: