![](https://armlur.am/wp-content/uploads/2016/08/pic_36f2fc5fd4761149d78297a0d7e23518.jpg)
Աֆղանստանում «Թալիբան» խմբավորման կողմից պատանդ վերցված Մի-17 ուղղաթիռի ողջ անձնակազմն ազատ է արձակվել, փոխանցում է The Express Tribune-ը:
«Անձնակազմի բոլոր անդամներին հանձնել են Պարաչինար քաղաքին (Պակիստանի հյուսիս-արևմուտքում)»,-հայտնել է պարբերականի աղբյուրը:
ՌԴ ԱԳՆ-ում հաստատել են ուղղաթիռի անձնակազմի ազատ արձակումը, որոնց թվում ռուս օդաչու կա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ այդ տեղեկությունը հաստատել էր Պակիստանի ԱԳՆ-ն:
Թալիբները պատանդ էին վերցրել ուղղաթիռի անձնակազմին օգոստոսի 4-ին Աֆղանստանի Լոգար նահանգում, որտեղ ուղղաթիռը վայրէջք էր կատարել տեխնիկական խնդիրների պատճառով: