![](https://armlur.am/wp-content/uploads/2015/01/gagik-carukyan.jpg)
ArmLur.am-ի հետ զրույցում ազատամարտիկ Վաչիկ Բալասանյանը նշեց, որ ԲՀԿ նախկին առաջնորդ, Գագիկ Ծառուկյանը նրան մեքենա է նվիրել:
«Ինձ փոխանցել են, որ ես` որպես Արցախի ազատամարտի վետերան, երկրորդ կարգի հաշմանդամ, ունեմ նվեր` ավտոմեքենա: Խորին շնորհակալություն Գագիկ Ծառուկյանին», – նշեց նա:
Վաչիկ Բալասանյանը նաև հավելեց, որ Ծառուկյանը, բացի իրեն մեքենա նվիրելուց, ապրիլյան պատերազմի ժամանակ և դրանից հետո նաև մի քանի տասնյակ միլիոնի հասնող օգնություն է արել բանակի համար:
![13918791_1077883108972154_1173100679_o](https://armlur.am/wp-content/uploads/2016/08/13918791_1077883108972154_1173100679_o-e1471106330370-522x600.jpg)