Եվրոպան չի կատարել Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու իր խոստումը: Այս մասին գերմանական RTL հեռուստաալիքի հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Anadolu-ն:
Նրա խոսքով՝ եթե Եվրոպան չկատարի իր խոստումը, ապա Թուրքիան չի ընդունի Եվրամիության երկրներից սիրիացի փախստականներին:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ Եվրամիությունը Թուրքիայի հետ առանց վիզային ռեժիմ կարող է սահմանվել ընթացիկ տարվա աշնանը, եթե Անկարան կատարի իր պարտավորությունները:
«Թուրքիան ակնկալում էր, որ Եվրոպան կաջակցի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ: Եվրոպական երկրները Թուրքիային աջակցելու համար գոնե մեկ ներկայացուցիչ պետք է ուղարկեին, ինչպես դա արվեց Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո»,-ասել է Էրդողանը: