Ջրափրկարարները հայտնաբերել են Սեվանում խեղդված անձանց դիերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ջրափրկարարները հայտնաբերել են Սեւանա լճում խեղդված Ծովակ գյուղի բնակիչներ 42-ամյա Նվեր Հարությունյանի ու 25-ամյա Արթուր Վարդանյանի դիերը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 14-ին, ժամը 10.42-ին ափից 3.5 կմ հեռավորության վրա ջրափրկարարները հայտնաբերել են Նվեր Հարությունյանի, իսկ 11.02-ին Արթուր Վարդանյանի դիերը:
Նշենք, որ երեկ ժամը 14.45-ից 17.45-ը ջրափրկարարները իրականացրել էին որոնողական աշխատանքներ, սակայն անարդյունք:
Աշխատանքները դադարեցվել էին երեկ, ժամը 18-ին եւ վերսկսվել գիշերը, ժամը 1:20-ին:




Լրահոս