Օգոստոսի 9-ին Արարատի մարզի Այգեպատ համայնքի բնակիչ 50-ամյա Հենրիկ Աղեկյանը տանից դուրս է եկել և մինչ այսօր չի վերադարձել: Ըստ տեղեկությունների` նա հատել է սահմանը և հայտնվել Ադրբեջանի տարածքում:
ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց Այգեպատ համայնքի ղեկավար Սերյոժա Պետրոսյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց, որ Հենրիկ Աղեկյանն իրենց բնակիչն է: Ըստ գյուղապետի` տղամարդը հոգեպես անառողջ է, ապրում է եղբոր ընտանիքի հետ:
Համայնքի ղեկավարը նաև նշեց, որ իրենք՝ հատկապես եղբայրը, շատ անհանգիստ են: Այսօր են իմացել, որ նա ուշ երեկոյան տանից դուրս գալով անցել է հայ-ադրբեջանական սահմանը Նախիջևանի կողմից դեպի Սադարակ գյուղ:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե Աղեկյանը ձերբակալվել է, դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեղեկացվել է կատարվածի մասին:
Լիդա Եղիազարյան