ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը օգոստոսի 24-ին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հայտարարությանը:
Բայդենը կլինի բարձրաստիճան արևմտյան քաղաքական գործիչներից առաջինը, ով կայցելի Թուրքիա ռազմական հեղաշրջման փորձից հետո:
Ելույթ ունենալով թուրք լրագրողների առջև՝ Յըլդըրըմը նշել է, որ «Վաշինգտոնի վերաբերմունքը՝ կապված պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ մեղադրվող ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հետ, լավացել է»:
Նա նաև ընդգծել է, որ ապստամբության փորձի արդյունքում 81494 հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: