Տավուշում քաղաքացի է անհետ կորել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն ԱԻՆ լրատվական մամուլի ծառայությունից տեղեկացավ, որ օգոստոսի 10-ին Տավուշի Գանաձաքար գյուղում անհետ կորել է 78-ամյա Սեդա Զաքարյանը:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Գանձաքար համայնքի ղեկավար Շահեն Շահինյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ գյուղացիները կնոջը վերջին անգամ տեսել են «Տլոտ» կոչվող հանդամասի հարակից հատվածում: Նա  ապրում է տղայի ընտանիքի հետ:

«Կինը հանդմասում էր մնում, որտեղ էլ պահում էր իր անասուներին»,- ասաց  գյուղապետը:

Նշենք, որ հրշեջ-փրկարարները իրականացնում են որոնողական աշխատանքները: Գյուղապետը մեզ նաև հայտնեց, որ Գանձաքարը հայ-ադրբեջանական սահմանից բավականին հեռու է գտնվում, և կինը չէր կարող այդքան քայլել և հատել սահմանը:




Լրահոս