
Այս մատանին թույլ է տալիս զգալ սիրելիի սրտխփոցը, եթե նույնիսկ նա շատ հեռու է:
Այժմ կարևոր չէ, թե քանի կիլոմետր է բաժանում ձեզ ձեր երկրորդ կեսից:
TheTouch ընկերությունը հանճարեղ մատանի է ստեղծել հատկապես նրանց համար, ում ծովեր և օվկիանոսներ են բաժանում:
Երբ սեղմում եք մատանու վրա, համացանցով տվյալներ են հաղորդվում մեկ այլ սարքից և իրական ժամանակով ցուցադրվում է սիրելիի սրտի զարկը: