Սմբատ Հակոբյանը ժողովրդին ոտքի կանգնելու կոչ է անում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարածքներն ազատագրողը եղել են հայ ժողովուրդը, հայ զինվորը, հայ մարտիկը, հայ կամավորականը, և այդ նույն ժողովո´ւրդը պետք է որոշում կայացնի: ArmLur.am-ի հետ զրույցում, խոսելով Ղարաբաղյան հիմնախնդրի, փոխզիջման և Կազանյան փաստաթղթի շոււրջ, նման տեսակետ արտահայտեց ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը:

«Այսօր հայ ժողովուրդը հերթական անգամ պետք է իրական դեմքը ցույց տա ամբողջ աշխարհին: Պետք է ասի, որ մենք այս հողն արյունով վերցրել ենք, որևէ մեկը չի կարող այդ հողն ուղղակի ստորագրությամբ տալ, և կարևոր չէ, թե ում: Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի և իր դեմքը ցույց տա: Զինվորի արյունով ազատագրված տարածքը չենք պատրաստվում ինչ-որ մեկի ստորագրությանբ հետ տալ», – նշեց նա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս