Ֆիլիպինների Հանրապետության տարածքում տեղի ունեցած տարերային խոշոր աղետի հետևանքով ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի տուժած լինելու վերաբերյալ տեղեկատվության ձեռքբերման նպատակով ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվել Ֆիլիպինների Հանրապետության Աղետների կոորդինացման ազգային կոմիտեի հետ, որտեղից ստացված տեղեկատվության համաձայն՝ ս.թ. նոյեմբերի 14-ի ժամը 12.00-ի դրությամբ, “Հայան” թայֆունի հետևանքով զոհվածների և տուժածների ցուցակում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան:
ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը իր ցավակցությունն է հայտնում Ֆիլիպինների Հանրապետության ժողովրդին: