Սոչիում կայացան ՀԱՊԿ անդամ-երկրների ԱԳ նախարարների տեղակալների խորհրդակցությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 10-ին Սոչիում տեղի ունեցան ՀԱՊԿ անդամ-երկրների ԱԳ նախարարի տեղակալների մակարդակով հերթական խորհրդակցությունները, որի աշխատանքներին մասնակցող հայկական պատվիրակությունը գլխավորում և նիստը նախագահում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված էր կազմակերպության գործունեությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ արտաքին քաղաքականության համադրման, միջազգային կառույցներում համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Խորհրդակցության մասնակիցները անդրադարձան ՀԱՊԿ առաջիկա գագաթաժողովի և կանոնադրական այլ մարմինների հանդիպումների նախապատրաստական աշխատանքներին:

ՀԱՊԿ անդամ երկրների փոխարտգործնախարարները մտքեր փոխանակեցին արդի միջազգային գործընթացների շուրջ:




Լրահոս