
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ազատ է արձակել սիրիացի հարյուրավոր խաղաղ բնակիչների, ովքեր օգտագործվում էին որպես կենդանի վահան Սիրիայի մարտերի ժամանակ, փոխանցում է Reuters-ը:
Մանբիջում պարտություն կրելուց հետո զինյալները պատանդ էին վերցրել մոտ 2 հազար քաղաքացու, ներառյալ՝ կանանց և երեխաների, միջազգային կոալիցիայի ավիահարվածների ժամանակ կենդանի վահան օգտագործելու համար:
Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների խոսքով՝ զինյալներն ազատ են արձակել հարյուրավոր մարդկանց: Ինչպես նաև հաղորդվում է Մանբիջի ազատագրման մասին, որը գրավվել էր 2014թ.: