Հողամասում աշխատելիս գողացել է տանտիրուհու հեռախոսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, նոյեմբերի 12-ին, ժամը 13.50-ին, գողություն կատարելու կասկածանքով, Վանանդ գյուղից բերման են ենթարկել 1985 թ. ծնված  Սերյոժա Գ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա հուլիսին (օրը պարզվում է), 1931 թ. ծնված Քնարիկ Հ.-ի տնամերձ հողամասում աշխատանքներ կատարելիս, տան շքամուտքի սեղանից գողացել է տանտիրուհու բջջային հեռախոսը: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նյութերն ուղարկվել են Արմավիրի քննչական բաժին:




Լրահոս