Դանակահարողը ներկայացել է ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մոտ մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 17-ին, ժամը 18.40-ին, “Մալաթիա” բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ “ձախ ազդրի հետին մակերեսի կտրած-ծակած” վերք ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1970 թ. ծնված Արսեն Կ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 18.00-ին, Երեւանի  Վանթյան եւ Բատիկյան փողոցների խաչմերուկում, վիճաբանության ժամանակ, Արսեն Կ.-ին դանակով հարվածել եւ վնասվածքը պատճառել էր անհայտ անձը:
Ոստիկանության ծառայողներին հաջողվել է պարզել, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Շահումյան 6-րդ փողոցի թիվ 23 տան մոտ գտնվող բացօթյա տաղավարում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Արսեն Կ.-ին իր մոտ եղած ծալովի դանակով հարվածել եւ վնասվածքը պատճառել է 1975 թ. ծնված Արթուր Ա.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 12-ին, ժամը 18.30-ին, ինքնակամ ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս