Պատահարներ մայրաքաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 13-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևանի Մյասնիկյան պողոտայից Գայի պողոտա ընկած ճանապարահատվածում իրար են բախվել Օպել և ԶԻԼ-130 մակնիշի ավտոմեքենաներ: Օպել-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն:
 ***
Նոյեմբերի 13-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևանի  Աթոյան և Բելինսկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել ՎԱԶ-2106 և Բի Այ Դի  մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով վարորդները և ՎԱԶ-2106-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: 
Կատարվում է քննություն:
 
 ***
Նոյեմբերի 13-ին, ժամը 19.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 17 հասցեի մոտ  ՎԱԶ-21104  մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:Կատարվում է քննություն:
 
***
Նոյեմբերի 13-ին, ժամը 16.00-ին, Դավիթ Բեկի փողոցի թիվ 70 հասցեի մոտ իրար են բախվել  Օպել մակնիշի երկու ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով ավտոմեքենաներից մեկի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն:




Լրահոս