Ռուսական շանսոնի թագուհի Լյուբով Ուսպենսկայան Մերձմոսկվայում շքեղ առանձնատուն է կառուցել: Heat .ru-ի փոխանցմամբ, շուրջ 1.000 ք.մ. բնակելի տարածք ունեցող առանձնատան մասին երգչուհին հպարտությամբ է պատմում: “Տունն այնքան մեծ եւ ընդարձակ է, որ բոլորին կբավականացնի: Իմ ծանոթները, ընկերներն ու հարազատները կարող են իրենց համար մի անկյուն գտնել եւ վստահ լինել, որ առանց շեղվելու կարող են իրենց գործերով զբաղվել”,- ասել է Ուսպենսկայան: Տան առանձնահատկությունը Ֆրենկի շնիկի սենյակն է՝ իր սեփական լոգարանով, որտեղ խճանկարով նրա անունն է գրված:
Լյուբով Ուսպենսկայան շքեղ առանձնատուն է կառուցել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ