Armenian text to speach

Սկսվել են մայրաքաղաքի ծաղկապատման աշնանային աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Երեւանի սիզամարգերի ծաղկման շրջանը երկարացնելու նպատակով պուրակներում ու սիզամարգերում հողաշերտի տակ դրվում են բազմերանգ կակաչների սոխուկներ։
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Սուրեն Մաքսապետյանի խոսքով՝ 2013 թվականին կատարված, վերջին տարիներին առաջին անգամ կիրառված ծաղկապատման այս եղանակը հաջողվել է։
“Վարդակակաչների սոխուկները վերաճ են տալիս, ինչը հնարավորություն է ընձեռում տարեցտարի ավելացնել Երեւանում վաղ գարնանը ծաղկող այս ծաղկատեսակների քանակը”,- նշել է Սուրեն Մաքսապետյանը։
Մեկ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքի սիզամարգերի հողում դրվելու են վարդկակաչի 500.000 սոխուկներ, որոնցից մարտի վերջերից սկսած ծաղկասածիլներ դուրս կգան։



Լրահոս