«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին բարձր է գնահատել թիմի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի ներուժը:
«Պյանիչը նման է Էրնանեսին, ով նախկինում երբեք չի խաղացել պաշտպանների առջև (հենակետայինի դիրքում), իսկ այժմ վերածվել է լրիվ այլ տեսակի ֆուտբոլիստի: Կարծում եմ` Պյանիչը կդառնա խորքից գործող աշխարհի լավագույն խաղարկողներից մեկը»,- իտալացու խոսքերն է մեջբերել «Sky Sport Italia»-ն:
Բոսիացի ֆուտբոլիստն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ է 32 միլիոն եվրոյի դիմաց է «Ռոմայից» տեղափոխվել «Յուվենտուս»: