ՌԴ ռմբակոծիչներն ԻՊ պահեստներ են ոչնչացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ օդատիեզերական ուժերի ռմբակոծիչները հարված են հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» օբյեկտներին, հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելուվ «ՌԻԱ Նովոստի»-ն, ՌԴ տարածքում օդանավակայանից օդ բարձրացած ՏՈՒ-22Մ3 ինքնաթիռները բեկորա-ֆուգասային ռումբերով կենտրոնացված հարված են հասցրել Դեր էզ Զորից հարավ-արևմուտք, արևելք և հյուսիս-արևելք գտնվող շրջաններում։

Հարվածով ոչնչացվել են ահաբեկիչների երկու ղեկավարման կետեր, զինամթերքի վեց խոշոր պահեստներ, երկու տանկ ու հետևակի չորս մեքենա, խոշոր տրամաչափի սպառազինությամբ յոթ ավտոմեքենա և մեծ թվով զինյալներ։

Ռմբակոծիչների թիկունքը պահել են Հմեյմիմ օդանավակայանից թռած Սու-30ՍՄ և Սու-35Ս ինքնաթիռները։

ՌԴ պաշտպանության նախարարությունում հայտնում են, որ առաջադրանքի կատարումից հետո բոլոր ինքնաթիռները վերադարձել են տեղակայման օդանավակայաններ։




Լրահոս