
Հայաստանի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորնմութ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում նշեց իր նորամուտը:
Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հպարտանում է ԱՊԼ-ում առաջին հայ ֆուտբոլիստը լինելու կապակցությամբ. «Հիանալի թիմային հաղթանակ: Հպարտ եմ, որ առաջին հայն եմ, որը հանդես է գալիս Պրեմիեր լիգայում: Հպարտ եմ կարմիր լինելու համար»: