
Երեկվանից սկսվել է Հայաստանի 5 մարզերի՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի տեղական ինքնակառավարման ընտրությունների թեկնածուների առաջադրումը:
Սեպտեմբերի 18-ին ընտրություններ տեղի կունենան 316 համայնքներում, իսկ թեկնածուները 5 օր ժամանակ ունեն փաստաթղթեր ներկայացնելու համար՝ մինչև օգոստոսի 19-ը: Թեկնածուների գրանցումը կիրականացվի օգոստոսի 19-ից 24-ն ընկած ժամանակահատվածում:
Քաղաքապետեր ու գյուղապետեր կընտրվեն Գորիսում, Մեղրիում, Արարատում, Մասիսում, Վեդիում, Արմավիրում, Էջմիածինում, Աշտարակում, Ապարանում, Բերդում և այլն: