
Կատալոնական «Բարսելոնա»-ն Իսպանիայի Սուպերգավաթի համար խաղում 2։0 հաշվով հաղթել է «Սևիլիային»։
Հանդիպման հաշիվը 55-րդ րոպեին բացել է ուրուգվայցի Լուիս Սուարեսը՝ եզրափակելով Արդա Թուրանի գեղեցիկ փոխանցումը։ Խաղի վերջնամասում փոխարինման դուրս եկած Մունիր Էլ Հադադին խփել է «կապտանռնագույնների» երկրորդ գնդակը։