Արայի լեռան շրջանում ավտոմեքենա էր արգելափակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 14-ին, ժամը 17.10-ին  ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արայի լեռան «Միկոյի աղբյուր» կոչվող հատվածում «Վազ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել փոսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 40 SU 004 պետհամարանիշի (վարորդ Ա. Հ.) ավտոմեքենան:




Լրահոս