
Առնվազն 15 մարդ է զոհվել, ևս 20-ը վիրավորվել թուրք-սիրիական սահմանին ավտոբուսի պայթյունի հետևանքով, փոխանցում է Anadolu-ն:
Թուրքական գործակալության հաղորդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել Սիրիայի հյուսիսում գտնվող Աթմե գյուղում վրանային ճամբարում:
Ենթադրվում է, որ պայթեցված ավտոբուսում սիրիական «չափավոր» ընդդիմության զինյալներն են եղել:
Հաղորդվում է նաև, որ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, երբ ավտոբուսն ընթացել է դեպի թուրքական տարածք: