Ռիո-2016-ում ավարտվել է տղամարդկանց թենիսի մենապայքարը: Եզրափակչում Մեծ Բրիտանիան ներկայացնող Էնդի Մարեյը 7:5, 4:6, 6:2, 7:5 հաշվով հաղթել է արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյին:
Հանդիպումը տևել է 4 ժամ 4 րոպե: Խաղի ընթացքում Մարեյը կատարել է 9 բրեյք, իսկ սեփական մատուցումը զիջել է 6 անգամ: Բրոնզե մեդալը նվաճել է ճապոնացի Կեի Նիշիկորին, որը 6:2, 6:7, 6:3 հաշվով հաղթել է Ռաֆայել Նադալին: Էնդի Մարեյն այս հաղթանակով դարձավ օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն: Բրիտանացին հաղթել էր նաև «Լոնդոն-2012»ի թենիսային մրցաշարում: