Երևանում կանցկացվի ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի կատարումն 2016 թվականին ՀԱՊԿ­ ում Հայաստանի Հանրապետության նախագահության վերաբերյալ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2015թ. նստաշրջանի որոշման` օգոստոսի 16-­ին Երևանում կանցկացվի ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը:

Նիստին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն ՀԱՊԿ անդամ պետությունների` Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունները, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ­գնդապետ Անատոլի Սիդորովը:




Լրահոս