Ղրիմում նորագույն հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգի տեղակայումը, որը հետևեց ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաշտեցումից հետո, նպատակ ունի «սղոցել» ՆԱՏՕ-ի նյարդերը, գրում է բրիտանական The Times պարբերականը:
Հոդվածում նշվում է, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունն ու Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը, որտեղ տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը ցնցեց դաշինքը, ստիպում է զգուշանալ Կրեմլի մտադրություններից:
Փորձագետների կարծիքով՝ ՌԴ նախագահի ադմինիստրացիայի ղեկավար Սերգեյ Իվանովի հրաժարականը ևս մեկ անսպասելի քայլ էր:
Պարբերականի կարծիքով՝ ՆԱՏՕ-ի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիայի անդամակցությունը քննարկման ենթակա չէ, միայն ամրապնդեց զգացումը, որ Անկարան մեկուսանում է Արևմուտքից:
Ավելի վաղ հայտնի է դարձել Ղրիմում «Տրիումֆ» С-400 զենիթահրթիռային համակարգերի տեղակայման մասին: