ֆեյսբուքյան օգտատեր Կարեն Վարդանյանն իր էջում գրել է.
“Մականունավորների երկիր Հայաստանում մարդիկ արդեն սկսել են ամաչել իրենց մականուններից, և ո՞վ է մեղավոր. իհարկե, լրատվամիջոցները, մասնավորապես “Ժողովուրդ” օրաթերթը, որն ընդամենը “համարձակվել” է նշել մարդու ածական անունը, ինչը ինքը չի հորինել, այլ վաղուց եղել է: Բայց դե ՕԵԿ-ի համար դա կարևոր չի, կարևորը իրենց կողմից չափազանց “սիրելի” լրատվամիջոցին լրացուցիչ վիրավորելու առիթը բաց չթողնելն է, և այդ ամենը՚ “էթիկայի” սահմաններում, բառ, որը կարծես թե որոշ ՕԵԿ-ականներ սիրում են օգտագործել՚ միաժամանակ օգտագործելով էժանագին բառապաշար, արդյունքում ստանալով ընդամենը քուչի մակարդակի խոսակցություն:
Հիմա պատկերացրեք, որ յուրաքանչյուր մականունավոր հերթով սկսի “վիրավորվել” իր մականվան համար ու ցույց տա իր՚ մականունավորին բնորոշ մակարդակը, ինչի՞ կհասնի: Հարգելի և ոչ հարգելի մականունավորներ, միգուցե ձեր բողոքներն ուղղեք այդ մականուններն ու ածականները ձեզ կպնցնողների՞ն, ասենք՚ հարևաններին կամ քուչի պպզողներին…
Նույն հաջողությամբ էլ վաղը ասենք նույն ՕԵԿ-ի նախագահը կարող է բողոքել և վրդովվել, թե ինչու են իրեն ԱԽՔ ասում և կրկին մարտի դաշտ նետել ՕԵԿ-ական օգտատերերին, որոնք ձեռքի հետ կզբաղվեն նաև իր գովաբանությամբ: Դա էլ կլինի՞ “ժողովուրդ” օրաթերթի մեղքը: Իսկ ո՞վ էր խնդրում իրենց դառնալ ԱԽՔ: Բայց դարձան, և դարձան իրենց իսկ ղեկավարի նախաձեռնությամբ՚ սկիզբ դնելով զրոյական վարկանիշով գործունեությանը և դառնալով ԱԽՔիզմի կամ յԱԽՔիզմի գաղափարախոսության հետևորդ:
յԱԽՔ…”