Ռուսաստանի կասպիական նավատորմի նավերը ծով են դուրս եկել զորավարժություններին մասնակցելու համար, որին ներգրավված է նաև բանակային ավիացիան: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասվում է ՌԴ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ծովում նավերի անձնախումբը ծովային, ափային և օդային նշանակակետերի ուղղությամբ հրթիռային և հրետանային կրակոցներ կիրականացնի:
Զորավարժություններին ներգրավված են «Դաղստան» և «Թաթարստան» հրթիռային նավերը, ինչպես նաև «Գրադ Սվիյաժսկ», «Մեծ Ուստյուգ», «Վոլգոդոնսկ», «Մախաչկալա» փոքր հրթիռային և հրետանային նավերը: