ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու է իր ղեկավարած գերատեսչությունը պետական բյուջեից միլիոններ ծախսում՝ վարագույրներ գնելու, սեփական աշխատասենյակը վերանորոգելու համար, ահա այսպիսի ուշագրավ պատասխան տվեց. «Որպես ֆինանսների նախարար՝ ուզում եմ ասել, որ ե՛ւ նախարարության բյուջեն, ե՛ւ պետական բյուջեն ոչ թե 1 միլիոն, 500 հազար կամ 100 հազար դրամ է, այլ միլիարդներ, եւ այդ միլիարդներով պետությունը շատ ու շատ հարցեր է լուծում»: Հարցին՝ իսկ արդյոք հնարավոր չէ այդ շքեղության գումարներով լուծել հասարակությանը հուզող շատ խնդիրներ, նախարարը պատասխանեց. «Վերանորոգվել է շատ մեծ կառույց, որտեղ Դուք էլ կարող եք գալ ու տեսնել, եւ կոնկրետ այդ դահլիճը, որը վերանորոգվել է, եղել է շատ անմխիթար վիճակում: Այդտեղ մենք տարբեր հանդիպումներ ենք ունենում ե՛ւ լրագրողների, ե՛ւ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ»: Փաստորեն, նախորդ նախարարներն «անմխիթար» են աշխատել:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ