ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցից առաջ ակտիվ կերպով սկսել են Հայաստան ժամանել ռուս պաշտոնյաներ: Օրերս Հայաստանում էր Պետդումայի փոխնախագահ, Լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, որը, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, մինչեւ Հայաստան գալը՝ նոյեմբերի 6-ին, հանդիպել էր Վլ. Պուտինի հետ: Իսկ ահա երեկ էլ ՀՀ-ում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նա էլ, ըստ ամենայնի, ՀՀ-ում կայացած իր հանդիպումների ժամանակ փորձել է Պուտինի այցի օրակարգի ձեւավորմանն առնչվող հարցեր քննարկել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում ՌԴ-ից այլ պաշտոնյաներ են գալու Հայաստան՝ Պուտինի այցի կազմակերպչական հարցերը քննարկելու եւ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար, ինչից հետո արդեն պաշտոնապես կհայտարարվի այդ «պատմական» այցի մասին:




Լրահոս