
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Հյուսիսային ավտոկայանի մոտ կողաշրջվել է զինվորների տեղափոխող Sadko մակնիշի ավտոմեքնան և զինվորներ են տուժել: Մեքենայի մեջ եղել է 16 զինծառայող։ Դեպքի վայրից 7 հոգի տեղափեխել է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ 9 հոգին անհապաղ տեղափոխվել է «Մուրացանի» զինվորական հոսպիտալ:
ArmLur.am-ը զինծառայողների վիճակի մասին տեղեկություններ իմանալու համար զրուցեց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց` վիավորները ընդհանուր թվով եղել են 16-ը: Նրանցից միայն 9 է տեղափոխվել զինվորական հոսպիտալ: Նրանք ժամկետային զինծառայողներ են:
«Նրանց վիճակն այս պահին գնահատվում է բավարար, լուրջ վնասվածքներ չկան: Նրանք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- նշեց Արամ Ասատուրյանը:
Լուսանկարը` shamshyan.com-ի:
Լիդա Եղիազարյան