«Հայ ազգային կոնգրես» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների համագործակցությունը մի յուրահատկություն ունի. չնայած երկու քաղաքական ուժերը վերջին մեկուկես-երկու տարվա ընթացքում հատկապես խորհրդարանական ձեւաչափով բավական սերտորեն համագործակցում են միմյանց հետ, սակայն կուսակցությունների առաջնորդներն իրար «երես չեն տեսել»: Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանն այս ողջ ընթացքում անձամբ ոչ մի անգամ չեն հանդիպել ո՛չ պաշտոնական, ո՛չ էլ մասնավոր ձեւաչափերով: «Ժողովուրդ»-ը երեկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին հարցրեց, թե ինչպես է ստացվել, որ գործընկեր կուսակցությունների ղեկավարները մինչեւ հիմա չեն հանդիպել իրար: «Կարեւորը՝ համագործակցությունը ստացվում է»,-պատասխանեց նա: Նկատենք, որ ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի նախագահները նույնիսկ իրենց հարազատ կուսակցության անդամներից մեկ-երկուսի հետ են շփվում: Մյուսները ստիպված են «հերթագրվել»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ