Կարմիր Խաչը զբաղվում է Ադրբեջանի սահմանն անցած քաղաքացու գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 9-ին Արարատի մարզի Այգեպատ համայնքի բնակիչ 50-ամյա Հենրիկ Աղեկյանը հատել է սահմանը և հայտնվել Ադրբեջանի տարածքում:

ArmLur.am-ի հետ զրույցում հայկական Կարմիր Խաչի ընկերությունից նշեցին, որ կապի մեջ են Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների հետ, բանակցություններ են ընթանում հարցի շուրջ: Քաղաքացուն դեռևս չեն հանդիպել:

Հիշեցնենք, որ Այգեպատ համայնքի ղեկավար Սերյոժա Պետրոսյանը ArmLur.am-ին հայտնել էր, որ տղամարդը հոգեպես անառողջ է, ապրում է եղբոր ընտանիքի հետ: Նա օգոստոսի 9-ին` ուշ երեկոյան, տանից դուրս գալով` անցել է հայ-ադրբեջանական սահմանը Նախիջևանի կողմից դեպի Սադարակ գյուղ: Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե Աղեկյանը ձերբակալվել է, դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին:  Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեղեկացվել է կատարվածի մասին:




Լրահոս