ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԲՈՒՐԳԻ» ԴԱՏԸ ՍԿՍՎՈՒՄ Է
Վաղը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կմեկնարկի պաշտոնատար անձանց անուններն օգտագործելով խոշոր չափերի գումարներ հափշտակելու կամ հայտնի ֆինանսական բուրգի գործով դատավարությունը (նախագահող դատավոր՝ Գագիկ Պողոսյան): Այս գործի շրջանակներում հիշատակվում են ոստիկանության նախկին եւ ներկա բարձրաստիճան պաշտոնյաների անուններ: Հիշեցնենք, որ Ա. Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի, Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի, վերջինիս որդու` Երեւան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի անունները շահարկելու միջոցով տարբեր քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերով գումարներ եւ անշարժ գույք հափշտակելու համար: Ինչպես երեւում է, բուրգի շատ անդամներ խնամքով շրջանցվել են նախաքննությունը վարող Հատուկ քննչական ծառայության կողմից:




Լրահոս