
ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Ղրղզստանի և Տաջիկստանի պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունները:
Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, օգոստոսի 15-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ղրղզական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալմայոր Ռաիմբերդի Դույշենբիևի գլխավորած պատվիրակությունը: Նույն օրը Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, գնդապետ Աբդուլխոշիմ Գուլոմզոդայի գլխավորած պատվիրակությունը: